Կարևոր իրադարձություններ

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից՝ մոտ 15 մետր գլորվելով ձորը

15 Սեպտեմբեր, 2024 10:09
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից՝ մոտ 15 մետր գլորվելով ձորը

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 23:03-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թթուջուր-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորը. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը:

Վարորդը, ուղևորներ Լ. Ա.-ն (ծնված 1988 թ․) և Հ. Ա.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Լ. Ա-ի և Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Թ.-ն Երևան քաղաք տեղափոխման ճանապարհին մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

 

Լրահոս

Դիտել ավելին