Կարևոր իրադարձություններ

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը

14 Սեպտեմբեր, 2024 18:29
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել է ոտքը

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:58-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ծ. Հ.-ին (ծնված 1992 թ․) սարալանջից իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

 

 

Լրահոս

Դիտել ավելին