Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

14 Սեպտեմբեր, 2024 13:17
Մեքենան բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, վարորդ Ս․ Դ․-ին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

 

Լրահոս

Դիտել ավելին