Կարևոր իրադարձություններ

Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում բազմաթիվ ահազանգեր են ստացվել

13 Սեպտեմբեր, 2024 23:50
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում բազմաթիվ ահազանգեր են ստացվել

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 21։30-ից, ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք ահազանգեր են ստացվել հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում էլ․ լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ըստ առաջնահերթության սպասարկում են գրանցված դեպքերը։

 

Լրահոս

Դիտել ավելին