Ռուսաստանի հետ պատերազմի ավարտը հնարավոր է միայն երկու ճանապարհով՝ կամ ՌԴ բանակը դուրս է մղվում ուժով, կամ դիվանագիտական գործընթաց է տարվում, որը նախատեսում է ուկրաինական տարածքների ամբողջական ազատագրում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին։
«Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում Ուկրաինային անհրաժեշտ են ամուր դիրքեր։ ԱՄՆ-ն կարող է օգնել դրան»,- նշել է Զելենսկին՝ ընդգծելով, որ այս ամիս նախատեսված է իր հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահի հետ և Ջո Բայդենին կներկայացնի Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը, որը կարող է հիմք դառնալ կայուն խաղաղության և խաղաղության բանաձևի լիարժեք իրականացման համար։