Այսօր` սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Այդ առթիվ առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ս. Պատարագ:
Քրիստոնեական եկեղեցու մեծագույն Սրբուհու` Ս. Տիրամոր ծննդյան տոնն ուխտի օր է հատկապես նրա անունը կրող եկեղեցիներում: Եկեղեցական տոնացույցում այն անշարժ տոն է` միշտ նշվում է սեպտեմբերի 8-ին: Այսօր նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է:
Աստվածամոր հանդեպ իր ակնածանքը Հայ եկեղեցին արտահայտել է Սուրբ Կույսին նվիրված յոթ տոներով, նրան ուղղված բարեխոսական մաղթանքներով, ինչպես նաև շարականներով, տաղերով, գովաբանական ճառերով: