Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը։
«Մեզ մոտ նրան ոչ ոք չի կալանավորել։ Իհարկե, հարցեր եղել են։ Այո, իսկապես, ահաբեկիչներն օգտվում են Telegram ցանցից»,-նշել է նա:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պեսկովն նաև ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք անձամբ չի հանդիպել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի հետ: