Կարևոր իրադարձություններ

ՆԳ փոխնախարարը հանձնաժողովում օրենսդրական նախագծեր է ներկայացրել

29 Օգոստոս, 2024 20:21
ՆԳ փոխնախարարը հանձնաժողովում օրենսդրական նախագծեր է ներկայացրել

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր:

Քննարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից առաջարկվող մի շարք օրենսդրական նախագծեր, մասնավորապես՝ ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին», ««Մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

 

Լրահոս

Դիտել ավելին