Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է:
Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:
Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով և ձևաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:
Մեզ համար կարևոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու և ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»: