«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալու են երկար սպասված Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծումը:
Բացի այն, որ շինարարությունն անավարտ է, եւ այդ օրը ողջ տարածքը չի ցուցադրվելու հյուրերին, այլ՝ մի մասը, ուրիշ ինտրիգ էլ կա՝ ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը: Մենք տեղեկացանք, որ, ըստ եկեղեցու հաշվարկների, մոտ 2 հազար հյուրի են սպասում՝ Հայաստանից եւ սփյուռքից:
Որոշվել է նաեւ հրավիրատոմսեր ուղարկել գործող իշխանություններին, նախ՝ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, բոլոր պատգամավորներին: Հրավիրվելու են նաեւ նախկին նախագահները: Բայց թե հրավիրվածներից ով այդ օրը կայցելի Էջմիածին՝ դեռ պարզ չէ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։