Պապիկյանը եղել է «Մանկավարժ» բազմատիրաժի պատասխանատու քարտուղար։ Աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Այնուհետեւ եղել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղարը:
Հովհաննես Պապիկյանը նաև վավերագրական ֆիլմերի հեղինակ է՝ «Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»։ Վերջին տարիներին նա հանդես էր գալիս իր հայտնի «Բարի գիշերից առաջ» հոդվածաշարով:
Պապիկյանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր։