Կարևոր իրադարձություններ

Վեճ և դանակահարություն՝ Աշտարակում. հոսպիտալացվել է ՊՆ ծառայող

22 Օգոստոս, 2024 23:22
Վեճ և դանակահարություն՝ Աշտարակում. հոսպիտալացվել է ՊՆ ծառայող

Օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Էջմիածին» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Աշտարակ քաղաքի «Երևան Սիթիի» դիմաց անհայտ անձի կողմից դանակով հարված հասցնելու հետևանքով «ձախ բազկի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ ժամը 02։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ անհայտ անձն անհիմն վիճաբանել է Վազգեն Ս․-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է նրան՝ պատճառելով վերոնշված մարմնական վնասվածքը:

Քննիչի որոշմամբ Կիրակոս Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին