Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով մեղադրյալի հարազատները դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»

15 Օգոստոս, 2024 08:00
Մարտի 1-ի գործով մեղադրյալի հարազատները դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հարազատները հակակոռուպցիոն կոմիտեում բարձրացրել են նրա դեմ սուտ ցուցմունք տված անձի պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ինչպես հայտնի է՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել ու կալանավորվել էր 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին