Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:46-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տուժած Գ. Կ.-ին (ծնված 1966 թ․) ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել (մոտ 2 կմ) շտապօգնության ավտոմեքենային։