Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում: Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ ներկայումս զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված:
Շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին, միջազգային մեր մյուս գործընկերներին, որոնց հետ համատեղ անցկացվող իրազեկման արշավներն ուղղված են բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանը և ուղղակի ազդեցություն ունեն կարմրուկով վարակվածության և մահացության նվազեցման վրա: