Կարևոր իրադարձություններ

Պայքարելու ենք մինչև վերջ. Գիլոյանը՝ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանի մասին

13 Օգոստոս, 2024 00:30
Պայքարելու ենք մինչև վերջ. Գիլոյանը՝ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել Ալեքսանյանի գոտեմարտը։ Այս մասին հայտնում է Կարեն Գիլոյանը․

«Առաջիկա օրերին հավելյալ փաստեր կուղարկվեն բողոքարկման հանձնաժողով: Ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկողին զգուշացրել են, իսկ հակառակորդին տվել են միավոր:

Առավել քան վստահ ենք՝ Արթուր Ալեքսանյանն այդ գոտեմարտում չէր պարտվի, հատկապես որ դրանից հետո որևէ միավոր չի եղել, որևէ գործողություն չի եղել: Պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին