Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի

10 Օգոստոս, 2024 09:23
Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում оգոստոսի 10-ին, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 11-ին և 12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 11-14-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին