Կարևոր իրադարձություններ

Բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների փորձագիտական գնահատման իրականացումը կունենա նաև կանխարգելիչ ուղղվածություն

08 Օգոստոս, 2024 17:13
Բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների  փորձագիտական գնահատման իրականացումը կունենա նաև կանխարգելիչ ուղղվածություն

Կառավարության նիստում ընդունվել է որոշում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որը նպատակ ունի կարգավորել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից փոխհատուցման ներկայացվող դեպքերի մասնագիտական փորձաքննությունը:

Սույն որոշման ընդունման արդյունքում առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կողմից բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների  փորձագիտական գնահատման իրականացումը կունենա նաև կանխարգելիչ ուղղվածություն: 

Միաժամանակ, ներգրավվող նեղ մասնագետների գործունեության արդյունքում որակական նոր մակարդակի կբարձրացվի բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցերի մասնագիտական փորձագիտությունը և որի հիման վրա հնարավորություն կստեղծվի հետագայում ներդնել արհեստական ինտելեկտի հիման վրա դեպքերի փորձաքննության իրականացման համակարգ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին