Ավիափոխադրող Lufthansa Group-ը դադարեցրել է թռիչքները Իրանի և Իրաքի օդային տարածքով մինչև օգոստոսի 7-ը։
Ինչպես գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, որոշումն ընդունվել է Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին։
Ընկերությունը հայտարարել է, որ մինչև օգոստոսի 7-ը դադարեցնում է թռիչքները դեպի Հորդանանի մայրաքաղաք Ամման և իրաքյան Էրբիլ քաղաք:
Նաև, խումբը, որը ներառում է Swiss International Air Lines-ը, Austrian Airlines-ը և Eurowings-ը, հայտնել է, որ բոլոր թռիչքները դեպի Թել Ավիվ, Թեհրան և Բեյրութ դադարեցվել են մինչև օգոստոսի 12-ը ներառյալ: