Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է իր քաղաքացիներին Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին Իսրայելում մնալու վտանգի մասին։
«Տարածաշրջանային լարվածության աճի պատճառով Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը մշտապես և ուշադիր հետևում է անվտանգության իրավիճակին:
ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել և տեղյակ լինել անձնական անվտանգության հարցերին (ներառյալ մոտակա ապաստարանի գտնվելու վայրը իմանալը):
Հրթիռային հարձակումները, անօդաչու թռչող սարքերի ներխուժումը հաճախ տեղի է ունենում առանց որևէ նախազգուշացման», - նշված է հայտարարության մեջ։