Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 23-ին պարզ կդառնա, թե իշխանություններն ինչպիսի դիրքորոշում ունեն

21 Հոկտեմբեր, 2015 18:39
Հոկտեմբերի 23-ին պարզ կդառնա, թե իշխանություններն ինչպիսի դիրքորոշում ունեն

Հոկտեմբերի 23-ին վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ կլսվի սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով ձերբակալված երեք անձանցից մեկի՝ Հակոբ Պետրոսյանի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին հարցի բողոքարկման հայցը:


Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Սմբատ Հակոբյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

«Գրավի հարցը պետք է քննության առարկա դարձվի և դատարանը պետք է որոշի այդ անձը, ազատության մեջ մնալով, խոչընդոտում է նախաքննությանը, թե՞ ոչ»,-ասաց Հայրապետյանը:

Ըստ նրա, այդ օրը պարզ կդառնա,թե իշխանությունները ինչպիսի դիրքորոշում ունեն. «Կարծում եմ, դատարանի որոշումը ուղիղ համեմատական է իշխանությունների դիրքորոշմանը այդ գրավի հետ կապված»:

Ըստ փաստաբանի, ակնհայտ ապօրինի դատական այց է գարնցվել:
Ի դեպ, Սմբատ Հակոբյանի պաշտպանը տեղյակ չէր, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հյարապետյանը հրավիրվել է հարցաքննության:
Դիտարկմանը, թե այս կերպ կարող ենք ասել, որ սառույցը մի փոքր շարժվում է, պաշտպանը նկատեց. «Չեմ կարող որևիցե բան ասել, այսպես թե այնպես դա պետք է լիներ»:
Նրա խոսքով, եթե կառույցը լավ աշխատեր, Հայրապետյանի հարցաքննությունը պետք է շատ արագ լիներ:
«Որ ամեն դեպքումն, դա պետք է լիներ, կասկած չկար: Այսինքն այն հանգամանքը, որ Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության, դա դեռևս որևիցե բան չի ասում, թե պետական մարմինները սկսել են ավելի ջանասիրաբար զբաղվել գործով: Ընդհակառակը, եթե այսքան ուշացումով է հրավիրվել, դա հենց ճիշտ հակառակի մասին է խոսում»,-ասաց Սմբատ Հակոբյանի պաշտպանը:
Նրա կարծիքով, իշխանությունների, պետական պաշտոնատար անձանց վերաբերմունքը կերևա դատարանի որոշմամբ` վաղը չէ մյուս օրը:

 

Լրահոս

Դիտել ավելին