Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ միանում է գործընկերների՝ Ռոբերտա Մեցոլային ուղղված շնորհավորանքներին, Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում տպավորիչ վերընտրության համար:
«Եվրախորհրդարանը կարևոր դեր է խաղում Հայաստան-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի, տարածաշրջանային խնդիրների առաջխաղացման գործում, և մենք անհամբեր սպասում ենք այդ ճանապարհի շարունակությանը»,- X-ի իր էջում գրել է Միրզոյանը: