Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է ստոմատիտը, ինչու՞ է առաջանում

02 Հուլիս, 2024 13:12
Ի՞նչ է ստոմատիտը, ինչու՞ է առաջանում

Ստոմատիտի առաջացման պատճառներից են ախտածին մանրէները, վիրուսները, միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը, ինչպես նաև՝ լորձաթաղանթի վնասվածքները, բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան, ալերգիկ ռեակցիայով պայմանավորված ախտահարումները, նաև ուղեկցող հիվանդությունները, որոնք հանգեցնում են տեղային իմունիտետի իջեցմանը։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ստոմատիտի ախտանշաններն են՝

լորձաթաղանթի կատառալ բորբոքում,

այրոցի, ցավի զգացողություն,

առատ թքարտադրություն,

խոցերի առաջացում,

սպիտակ փառ (սնկային ախտահարման դեպքում),

փոքր բշտեր (վիրուսային ախտահարման դեպքում),

տհաճ հոտ բերանի խոռոչից:

Ստոմատիտի բուժումը պայմանավորված է ախտահարման բնույթով և առաջացման պատճառներով։ Կիրառվում է բերանի խոռոչի հականեխիչ մշակում, հակասնկային կամ հակավիրուսային (ըստ տեսակի) և կերատոպլաստիկ դեղորայքի նշանակում:

Ինչպե՞ս կանխարգելել ստոմատիտի կրկնվելը

Կանխարգելման առաջնային միջոցը հիգիենայի կանոններին հետևելն ու բերանի խոռոչի հաճախակի ողողումներ կատարելն է։ Եվ, իհարկե, հարկավոր է պարբերաբար կանխարգելման նպատակով այցելել ատամնաբույժի, որպեսզի հայտնաբերվի պատճառը և համապատասխան բուժում նշանակվի:

 

Լրահոս

Դիտել ավելին