Կարևոր իրադարձություններ

Պատելն՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին

02 Հուլիս, 2024 12:39
Պատելն՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակն անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին:

Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Էնթոնի Բլինքենը վերջերս զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ'Բրայենն էլ այցելել է Բաքու:

Լրագրողը հարցրել է՝ մտահոգում արդյոք Վաշինգտոնին այն փաստը, որ նման բարձրաստիճան շփումները շարունակվում են՝ առանց Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի լուծման:

Ինչին պետքարտուղարության փոխխոսնակն արձագանքել է։

«Դա երկարաժամկետ գործընթաց է և մշտական գործակցություն է պահանջում, ուստի պետքարտուղարը և մյուսները այսուհետ էլ կենտրոնանալու են այդ խնդրի վրա»:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին