Կարևոր իրադարձություններ

Ագրարային համալսարանում կկայանա ամենամյա միջազգային գիտաժողով

21 Հոկտեմբեր, 2015 17:03
Ագրարային համալսարանում կկայանա ամենամյա միջազգային գիտաժողով

2015 թվականի հոկտեմբերի 22-23-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կկայանա ամենամյա միջազգային գիտաժողով, որն այս տարի նվիրված է բուհի հիմնադրման 85-ամյա հոբելյանին: Այդ կապակցությամբ համալսարանը կհյուրընկալի տարբեր երկրների ավելի քան 40 ներկայացուցիչների՝ ագրարային համալսարանների ռեկտորների և ճանաչված գիտնականների: Նախատեսվում է 170 գիտական զեկուցում գիտաժողովի՝ ագրոնոմիական, անասնաբուժական, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության, տնտեսագիտության և հասարակագիտության բաժանմունքներում: Հոկտեմբերի 22-ին մասնակիցների գրանցումից հետո կկայանա գիտաժողովի լիագումար նիստը. բացման խոսքով հանդես կգա ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը, այնուհետև տեղի կունենա պատվավոր կոչումների և պարգևների հանձնման արարողությունը: Հոբելյանական միջոցառումների առաջին օրը կեզրափակվի ՀԱԱՀ մեծ դահլիճում՝ տոնական համերգով: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում՝ հոկտեմբերի 23-ին, տեղի կունենան Ագրարային մենեջմենթի միջազգային ցանցի համալսարանների ռեկտորների խորհրդաժողովը, ԵՄ «7ՇԾ SUAFRI «Agri-Food» բրոկերային միջոցառում և տեխնոլոգիաների փոխանցում» աշխատաժողովը: Օրը կամբողջանա ՀԱԱՀ-ի հիմնադրման 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով:

 

Լրահոս

Դիտել ավելին