Կարևոր իրադարձություններ

Սահմանին տեղադրված սյուները Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարերն են. Փաշինյան (տեսանյութ)

27 Ապրիլ, 2024 13:40
Սահմանին տեղադրված սյուները Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարերն են. Փաշինյան (տեսանյութ)

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթացող «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է երիտասարդների հարցերին։

«Քաղաքացիներից մեկն ինձ հարցրեց, թե ի՞նչի ենք մեր գյուղերը տալիս Ադրբեջանին։ Սա շատ կարևոր հարց է, և ես հիմա չեմ ուզում ասել այն, ինչ-որ քաղաքական մակարդակներում ասել եմ, որ Հայաստանում երբեք այդպիսի գյուղեր չեն եղել, բայց ես ուզում եմ մի բան ասել, որը շատ կարևոր է։ Այս որոշումները մենք ի՞նչի համար ենք կայացնում, կայացնում ենք ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով՝

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին