Կարևոր իրադարձություններ

Օսմանյան կայսրության ծրագրված 1,5 միլիոն հայերի բնաջնջումից անցել է 109 տարի. Հունաստանի նախագահ

24 Ապրիլ, 2024 19:51
Օսմանյան կայսրության ծրագրված 1,5 միլիոն հայերի բնաջնջումից անցել է 109 տարի. Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության կապակցությամբ.

«Օսմանյան կայսրության վերջին շրջանում ծրագրված 1,5 միլիոն հայերի բնաջնջումից անցել է 109 տարի։ Դա ցեղասպանություն էր, որը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում։

Նման ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև բռնության և մարդկության հանդեպ ատելության դեմ մշտական զգոնությունը, էական նշանակություն ունեն կանխելու նման հանցագործությունների կրկնությունն ու ապահովելու ազգերի և ժողովուրդների խաղաղ գոյակցությունը։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին