Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը շաբաթ օրն այցելելու է Շիրակի մարզ. «Հրապարակ»

22 Մարտ, 2024 08:17
Փաշինյանը շաբաթ օրն այցելելու է Շիրակի մարզ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 23-ին, այցելելու է Շիրակի մարզ, որը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ մարզպետ Մուշեղ Մուրադյանի համար։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանի այցից հետո մարզպետը կհեռանա պաշտոնից: Գործող մարզպետի հեռացման մասին դեռ ամիսներ առաջ էր խոսվում:

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, թե Շիրակի մարզպետի աշխատակազմում սկսվել են ձերբակալություններ, կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է մարզպետարանի 2 պաշտոնյա, մեկը՝ քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, որոշ տեղեկություններով՝ Վեդիի համայնքապետի խնամին՝ քրոջ սկեսրայրը։

Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում մասնակցելու է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հիմնանորոգված լսարանների բացման արարողությանը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին