Կարևոր իրադարձություններ

Այցելել եմ «Սինոփսիս Արմենիա», ծանոթացել ընկերության գործունեությանը, արձանագրված հաջողություններին և ձեռքբերումներին. Մխիթար Հայրապետյան

05 Մարտ, 2024 00:34
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Այցելել եմ «Սինոփսիս Արմենիա», ծանոթացել ընկերության գործունեությանը, արձանագրված հաջողություններին և ձեռքբերումներին. Մխիթար Հայրապետյան

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել եմ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, արձանագրված հաջողություններին և ձեռքբերումներին: Շրջայց եմ կատարել ընկերության Ուսումնական դեպարտամենտում տեղակայված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, կարևորել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումն արտադրական գործընթացներում:

Ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը մանրամասներ են ներկայացրել իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես, խոսել ենք «Արտադրություն-ԲՈՒՀ» համագործակցության կրթական մոդելով իրականացվող ծրագրի մասին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար բարձրակարգ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին