Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը Բաքու չի՛ մեկնել

21 Հոկտեմբեր, 2015 12:42
Մխիթարյանը Բաքու չի՛ մեկնել

Այսօր Դորտմունդի «Բորուսիան» ուղևորվել է Բաքու, որտեղ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելու է «Գաբալային»:

Դորտմունդյան թիմի ու մեր հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք: Ինչպես լրագրողների հետ ճապազրույցում նշել է «Բորուսիայի՞ գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն՝ Մխիթարյանն անձամբ է չմեկնելու ցանկություն հայտնել, թեև որոշումը հիմնվել է քննարկումների վրա:

«Երբ երկրների միջև փոխհարաբերությունների խնդիր կա, հարցը բարդանում է: Դա դուրս է նորմալ կոչվելու սահմաններից: Մենք կրկին խոսել ենք ֆուտբոլիստի հետ ու կարծում ենք, որ սա լավագույն որոշումն էր:

Քաղաքակա՞ն խնդիրներ: Չափազանցված կլինի պնդումը, որ Մխիթարյանը Բաքու չի մեկնում քաղաքական խնդիրների պատճառով: 2 երկրների միջև կոնֆլիկտը պատմություն ունի: Իսկ մեր որոշումը փոխադարձ է: Եթե այժմ կիսաեզրափակիչ հանդիպումը լիներ, գուցե որոշումն էլ այլ լիներ»,-ասել է Վացկեն:

 

Լրահոս

Դիտել ավելին