Ֆրանսիայից լուսանկարները, որտեղ երևում է, թե որքան մեծ է փախստականների քանակը, ցնցել են համացանցը: Փախստականներն ապրում են Քալե նավահանգստային քաղաքի մերձակայքում` վրաններում: Տեղի իշխանությունների խոսքերով` վերջերս նրանց քանակը կրկնապատկվել է` հասնելով 6 հազար մարդու: Ւսկ քաղաքապետը դիտարկում է բանակի ներգրավումը կարգուկանոնը պաշտպանելու համար:
Փախստականների «վրանային ջունգլիները» Ֆրանսիայում ամենաարագ աճող ագլոմերացիան են, իսկ փախստականների նոր նավակները շարունակում են Քալե ժամանել: