Կարևոր իրադարձություններ

Մեր պարտատոմսերի նկատմամբ ունեն մեծ հետաքրքրություն. ֆինանսների նախարար

13 Հուլիս, 2023 13:36
Մեր պարտատոմսերի նկատմամբ ունեն մեծ հետաքրքրություն. ֆինանսների նախարար

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարաել է, որ կառավարության և՛ 2018, և՛ 2021 թվականի ծրագրում հատուկ տեղ է տրվում արժեթղթերի շուկայի զարգացմանը։

«Ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ ճանապարհին քայլեր ենք արել՝ օրենսդրական որոշ փոփոխություններ: 

Կառավարության նախորդ նիստում մենք որոշում կայացրինք, որ աջակցություն կցուցաբերենք այն ընկերություններին, որոնք կգնան ցուցակման, բաց բաժնետիրացման, այսինքն՝ բաժնետոմսեր և պարտատոմսեր բորսայում թողարկելու ճանապարհով: Երբ որ ընկերություններն իրենց որոշակի մասնաբաժինը բորսայում հանում են վաճառքի, այսինքն՝ հնարավորություն են տալիս, որպեսզի քաղաքացիները, կազմակերպությունները կա՛մ պարտատոմսեր ձեռք բերեն, կա՛մ բաժնետոմսեր ձեռք բերեն»,- նշել է Փաշինյանը: 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ Կառավարությունը և Ֆինանսների նախարարությունը կապիտալ շուկայի զարգացման մեջ էական դեր են խաղում այն իմաստով, որ պետական գանձապետական պարտատոմսերի լիկվիդայնությունը և նրանց շուկայի զարգացումը էական ազդեցություն են ունենում և շուկա է ձևավորում:

«Պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է, և  ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների և բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն ներդրում կատարել պետական գանձապետական պարտատոմսերով դրամով գնանշված»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին