Կարևոր իրադարձություններ

Մակունցն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

30 Ապրիլ, 2024 22:42
Մակունցն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը

Ապրիլի 29-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է RAND կորպորացիայի Պենտագոն սիթիում տեղակայված գրասենյակում, որտեղ RAND-ի Արևելյան և Արևմտյան ափերի գրասենյակների փորձագետներին է ներկայացրել տարբեր ոլորտներում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Մակունցը պատասխանել է նաև RAND-ի փորձագետներին հետաքրքրող տարբեր թեմաներին առնչվող հարցերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին