Կարևոր իրադարձություններ

Դատական դեպարտամենտը` Civic.am-ի լրագրողի դեպքի վերաբերյալ

30 Ապրիլ, 2024 20:19
Դատական դեպարտամենտը` Civic.am-ի լրագրողի դեպքի վերաբերյալ

«Այսօր Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի կողմից կիրառված բռնության մասին հրապարակումներում մատնանշվել էր, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին։

Պարզաբանում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է այլևս նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները: Դատապարտելի է ցանկացած բռնություն, առավել ևս` լրագրողի նկատմամբ:

Իսկ գործող դատավորները և նրանց ընտանիքի անդամները ունեն առավել բարձր սոցիալական պատասխանատվություն և պարտավոր են պահպանել էթիկայի վարքականոնների առավել բարձր շեմ»,-այս մասին գրում է Դատական դեպարտամենտը:

 

Լրահոս

Դիտել ավելին