Կարևոր իրադարձություններ

Պետք է մտածենք վտանգավոր բովանդակության հարթակների ազդեցությունը սահմանափակելու մասին. ՀՌՀ նախագահը՝ TikTok-ի մասին

30 Ապրիլ, 2024 18:38
Պետք է մտածենք վտանգավոր բովանդակության հարթակների ազդեցությունը սահմանափակելու մասին. ՀՌՀ նախագահը՝ TikTok-ի մասին

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկում է Հայաստանում սահմանափակել «TikTok» սոցիալական ցանցի հասանելությունը։

Այս մասին նա այսօր հայտարարել է ԱԺ-ում՝ հիշեցնելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունը, ըստ որի «TikTok» սոցիալական ցանցը կարող է արգելափակվել Եվրամիության տարածքում:

«Ես կարծում եմ, որ եթե նրանք դա անում են, մենք նույնպես կարող ենք անել։ Չգիտեմ դրա տեխնիկական հնարավորությունների մասին, որովհետև կարծում եմ, որ դա թանկ հաճույք է։ Բայց մենք պետք է մտածենք վտանգավոր բովանդակության հարթակների ազդեցությունը մեր հասարակության վրա սահմանափակելու մասին»,- նշել է Հակոբյանը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին