Կարևոր իրադարձություններ

Կարգելվի Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը

22 Հունիս, 2023 14:35
Կարգելվի Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է արգելք սահմանել Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման համար։ 

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանև կենսաբազմազանության պահպանության պահանջից:

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա 2022 թվականին՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թվականին՝ 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա, 2023 թվականին՝ 300 տոննա):

Արգելքը սահմանվել է վեց ամիս ժամանակով։ 

Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 2-ից:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին