Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարարությունում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

30 Ապրիլ, 2024 14:12
ՏԿԵ նախարարությունում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

Ապրիլի 29-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում նախարարության աշխատակիցների գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով, որի ղեկավարն էր ՏԿԵ նախարարի տեղական Վաչե Տերտերյանը։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել նախարարության աշխատակիների և քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստականությունն ու գործառույթների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում։

Շտաբային ուսումնավարժության ընթացքում նախարարության քաղաքացիական պաշտպանության կազմավորումներին տրվեցին համապատասխան միջանկյալներ և ուսումնավարժության անցկացման պլանով նախատեսված ժամկետում քաղաքացիական պաշտպանության կազմավորումները ուսումնավարժության ղեկավար, նախարարի տեղական Վաչե Տերտերյանին զեկուցեցին իրականացված աշխատանքների մասին։

Վաչե Տերտերյանը, ամփոփելով շտաբային ուսումնավարժությունը, կարևորեց ուսումնավարժության տեսական ձևաչափից բացի նաև նման իրավիճակների գործնական խաղարկումը, որի վերաբերյալ նախարարության Առաջին և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մարիա Ազարյանին և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին տրվեց համապատասխան հանձնարարականներ։

 

Լրահոս

Դիտել ավելին