Կարևոր իրադարձություններ

Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համար

30 Ապրիլ, 2024 14:29
Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսանող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Վիետնամական կողմը հոգում է ուսման և կեցության հետ կապված հարցերը, տրամադրում ամսական կրթաթոշակ: Ուսումնառությունն իրականացվելու է վիետնամերենով: Վիետնամերենին չտիրապետողներն իրավունք են ստանում անցնել վիետնամերենի 1 (մեկ) տարվա նախապատրաստական դասընթաց: Վիետնամի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկին կարելի է ծանոթանալ կից նյութից:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համարորտեղ պետք է նշվեն նախընտրած մասնագիտությունը և կրթական աստիճանը,

վիետնամական կողմից ներկայացված հարցաթերթիկ,

ավարտականփաստաթղթի՝ատեստատիկամդիպլոմիևդիպլոմիհավելվածի, ակադեմիական տեղեկանքի պատճենները` անգլերենովևնոտարականհաստատմամբ,

բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության մասին, տրված ոչ շուտ, քան 6 ամիս առաջ,

վիետնամերենի իմացությանվկայական՝ նոտարական հաստատմամբ (առկայությանդեպքում),

ասպիրանտուրայի դիմորդների համար՝ հետազոտական աշխատանք, ինտերնատուրայի դիմորդների համար՝ գործնական պարապմունքների պլան,

ասպիրանտուրայի դիմորդների համար՝ երկու երաշխավորագիր՝ տրված համապատասխան բնագավառի գիտնականների (դոկտորի գիտական աստիճան) կողմից,

դիմորդի կարողությունների, փորձի, հետազոտական նվաճումներիվերաբերյալփաստաթղթեր՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում),

անձնագրիպատճենը, որիժամկետըվավեր է Վիետնամումուսումնառության ընթացքում կամառնվազն 1 տարի՝ Վիետնամժամանելուցհետո,

արականսեռիանձինքներկայացնումենզինվորականգրքույկիկամկցագրմանվկայականիպատճենըկամզորակոչայինտեղամասիցհամապատասխանտեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+2):

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 6-23-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00-ը, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ.՝ (+374 10) 599-646)։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ (+374 10) 599-646):

 

Լրահոս

Դիտել ավելին