Կարևոր իրադարձություններ

Ոչ սթափ վիճակում տրասպորտային միջոց վարելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

30 Ապրիլ, 2024 14:34
Ոչ սթափ վիճակում տրասպորտային միջոց վարելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 29-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում հայտնաբերել և Վարդենիսի բաժին են տեղափոխել 30-ամյա Էդվարդ Ա.-ին:

Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Էդվարդ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

 

Լրահոս

Դիտել ավելին