«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 30-ին Փարիզում։ Այս մասին տեղեկացրել է France Football-ը:
Սեպտեմբերի 6-ին հայտնի կդառնան տղամարդկանց պայքարում եզրափակիչ դուրս եկած 30, և կանանց 20 մասնակիցները: Հատուկ մրցանակ է տրվում մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողին, Լև Յաշինի մրցանակը նախատեսված է լավագույն դարպասապահին, իսկ Սոկրատեսի մրցանակը՝ սոցիալական լավագույն նախագծերին։
Նշենք, որ «Ոսկե գնդակի» վերջին դափնեկիրը ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման է: Նա վերջերս հեռացավ Մադրիդի «Ռեալից»՝ տեղափոխվելով Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ»: