Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

09 Հունիս, 2023 00:23
Քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Հունիսի 8-ին, ժամը 16:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Պ. Կ.-ին պատգարակով (մոտ 1 կմ) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին