Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ է ինչպես Սիրիայի, այնպես էլ տարածաշրջանի համար. Վահե Ղազարյան

07 Հունիս, 2023 21:21
ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ է ինչպես Սիրիայի, այնպես էլ տարածաշրջանի համար. Վահե Ղազարյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

 Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, կարևորել է երկկողմ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 1995 թվականին, երբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև իրենց իրավասության հարցերին վերաբերող համագործակցության մասին» հուշագիրը։
 

Վահե Ղազարյանն ընդգծելով գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը՝ անդրադարձել է նաև անցած տասը տարիներին Սիրիայից Հայաստան եկած 22 հազար փախստականներին, որոնցից շատերը դիմել են Հայաստանում ապաստարան ստանալու խնդրանքով։

Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության ապացույցն է նաև այս տարվա փետրվարին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ՀՀ ՆԳՆ կողմից Սիրիա փրկարարական խմբեր ուղարկելը։

Նշվել է, որ հայ փրկարարները լիարժեք իրականացրել են ՀՀ կառավարության նախաձեռնած և ծրագրած մարդասիրական գործողության բոլոր խնդիրները: Ըստ Նորա Արիսյանի, ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ և օրինակելի է ինչպես Սիրիայի Արաբական Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի համար:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին