Կարևոր իրադարձություններ

Կանխատեսվում է Կախովկայի ջրամբարի մոտալուտ անհետացում

07 Հունիս, 2023 14:53
Կանխատեսվում է Կախովկայի ջրամբարի մոտալուտ անհետացում

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումից հետո ջրամբարը երկու-երեք օրից կդադարի գոյություն ունենալ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը։

«Մինչև հունիսի 20-ը ջուրը կլցվի Սև ծով, կառաջանա Դնեպրի նոր բնական հուն, բայց առանց Կախովկայի ջրամբարի, որը երկու-երեք օրից կանհետանա։ Դնեպրը Կախովկայի ՀԷԿ-ից բարձր կլինի»,- նշել է նա։

Ամբարտակի մասնակի փլուզման հետևանքով Դնեպրի ջրերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով ափամերձ բնակավայրերը: 

Սպառնալիքի տակ է հայտնվել Ղրիմի և Խերսոնի մարզի հարակից շրջանների ջրամատակարարումը:

Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում։

 

Լրահոս

Դիտել ավելին