Կարևոր իրադարձություններ

Այսօր Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է

06 Հունիս, 2023 17:36
Այսօր Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է

«Միակ բանը, որը քննարկման ենթակա չէ՝ միասնությունն է»։

Այսօր Հայաստանի Ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է։

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, Քըրք Քըրքորյանը «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրենն էր: Ծնվել է 1917 թվականին՝ հունիսի 6-ին:

Սերում է 1890 թվականին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Գասպար Գրիգորյանի որդու՝ Ահարոն Գրիգորյան-Քըրքորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգաս քաղաքի հիմնական բիզնես ֆիգուրներից մեկը և այդ մեգահանգստավայրի հայրը։

Լաս Վեգասի քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %–ը պատկանում էր Քըրք Քըրքորյանին։ Քըրքորյանը «Tracinda Corporation» հոլդինգային ընկերության նախագահն ու տերն էր, որի կենտրոնը գտնվում էր Բևերլի Հիլզ քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ։ Նա Բևերլի Հիլզ հարուստ քաղաքի ամենահարուստ քաղաքացիներից մեկն էր։ Ըստ «Ֆորբս» հանդեսի տեղեկությունների՝ Քըրքորյանի համընդհանուր նյութական կարողությունը 2007 թվականին գնահատվում էր 18 մլրդ դոլար, դրանով իսկ նրան ապահովելով աշխարհի մեծահարուստների շարքում 7-րդ տեղն ըստ Forbes–ի ցուցակի[3]։

2010 թվականին այն ցած էր իջել՝ կազմելով 3,1 մլրդ դոլար (307-րդ տեղը Forbes–ի միլիարդատերերի ցուցակում)[4], 2012 թվականին բարձրացել էր 3,3 մլրդ դոլարի, իսկ 2015 թվականին՝ շուրջ 4,2 մլրդ դոլարի։ 2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացելել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչմանը՝ Հայաստանի ազգային հերոս, շնորհվելով «Հայրենիք» շքանշանը։. Քըրքորյանը մահացել է Բևեռլի Հիլզում, 2015 թվականի հունիսի 15-ին՝ ծննդյան 98-րդ տարեդարձից 9 օր անց:

Թաղված է Ինգլվուդ Փարք գերեզմանոցում՝ Լոս Անջելես։ Հայր և որդի Քըրքորյանները՝ Ահարոնը և նրա որդի Քըրքը թաղված են նույն շիրմաքարի տակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին