Կարևոր իրադարձություններ

Այսօր հայկական կինոերաժշտության հիմնադիր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

06 Հունիս, 2023 12:47
Այսօր հայկական կինոերաժշտության հիմնադիր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտոր, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի 120-ամյակը:

Հայ կոմպոզիտորը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին։

Արամ Խաչատրյանը դրել է հայկական բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի սկիզբը, նա նաև հայկական կինոերաժշտության հիմնադիրն է:

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում: Արամ Խաչատրյանի անունը դասվել է այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների շարքին, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:

Հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան առթիվ Երևանում մի շարք միջոցառումներ են նախատեսված։

 

 

Լրահոս

Դիտել ավելին