Կարևոր իրադարձություններ

Ուժային կառույցի պաշտոնյայի որդու են ձերբակալել. «Ժողովուրդ»

06 Հունիս, 2023 09:05
Ուժային կառույցի պաշտոնյայի որդու են ձերբակալել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երեւանի ճանապարհին:

Այս առիթով իրավապահ համակարգում խառնված են: Պարզվում է՝ օրերս ուշագրավ բացահայտում է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երեւան:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, առայժմ չենք հրապարակում, որպեսզի ընթացող նախաքննությանը չվնասենք, եւ ողջ շղթան բացահայտվի: Առաջիկայում նաեւ պաշտոնյայի ու նրա որդու անունը կհանրայնացնենք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:                  

 

 

Լրահոս

Դիտել ավելին