Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կարևորում է Դանիայի հետ գործընկերային հարաբերություն­ների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահ

05 Հունիս, 2023 18:22
Հայաստանը կարևորում է Դանիայի հետ գործընկերային հարաբերություն­ների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետ Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Դանիայի հետ գործընկերային հարաբերություն­ների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք հայ-դանիական փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով և նախաձեռնություններով»: 

 

Լրահոս

Դիտել ավելին