Կարևոր իրադարձություններ

Գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

05 Հունիս, 2023 16:34
Գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Հունիսի 5-ին՝ ժամը 14։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37/1 հասցեի մոտակայքում գովազդային վահանակն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների, ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով գովազդային վահանակը հեռացվել է ճանապարհի երթևեկելի հատվածից՝ դարձնելով այն երթևեկելի։
 
 

Լրահոս

Դիտել ավելին