Կարևոր իրադարձություններ

Ապաշրջափակման դեպքում ՀՀ-ի տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը. Գրիգորյան

05 Հունիս, 2023 12:48
Ապաշրջափակման դեպքում ՀՀ-ի տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը. Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ապաշրջափակման թեմային։

«Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է հայկական կողմը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է։

Ապաշրջափակման հարցում երեք հիմնական սկզբունք կա, որոնց հայկական կողմը հետևում է։ Խոսքը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ սուվերենության և իրավազորության մասին է։

Հայաստանը կարևորում է նաև փոխադարձության սկզբունքը, այսինքն՝ Հայաստանն էլ պետք է Ադրբեջանի տարածքով տեղաշարժի հնարավորություն ստանա»,-նշել է քարտուղարը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին