Կարևոր իրադարձություններ

«Երևանի գինու օրեր»-ով պայմանավորված՝ մի շարք փողոցներ փակ կլինեն

01 Հունիս, 2023 16:34
«Երևանի գինու օրեր»-ով պայմանավորված՝ մի շարք փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են.

««Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված ս.թ. հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փ.՝ Պուշկինի փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. - Զորյան փ. խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փ. խաչմերուկից մինչև Թումանյանի փ. - Սարյանի փ. խաչմերուկ հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:

Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին